Ներքին 1 ամիս առաջ - 11:18 10-09-2026

Կառավարությունը մի քանի ընկերությունների մաքսատուրքերից կազատի

Կառավարությունը մի քանի ընկերությունների մաքսատուրքերից կազատի:

Սեպտեմբերի 11-ի կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցով «Արզնի ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մաքսատուրքերից ազատվելու արտոնություն կստանա:

Ըստ կառավարության հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, ընկերությունը նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Պետբյուջեից էլ ընկերության մաքսատուրքից ազատման համար 277 մլն դրամ կհատկացնի:
Կառավարության նիստում ներառված մեկ այլ չզեկուցվող հարցով «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն էլ 16․7 մլն դրամով մաքսատուրքից կազատվի:

Հիմնավորման համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, այս ընկերությունը նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 253 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել վենդինգային սարքավորումների համար նախատեսված լուծվող կապուչինոների, թեյի, շոկոլադի և կաթի սպիտակուցով փոշե հումքատեսակների արտադրության համար։ Արտադրանքը շուկայում ներկայացվելու է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին պատկանող «DOLCE» ապրանքանիշի ներքո։
Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում:

Պայուսակների արտադրությամբ հայտնի «Արմատ բեգս»-ին ևս կառավարությունն արտոնություն կտա, որը գնահատվում է 4.6 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ»-ը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 107 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Հիմա ընկերությունը 26 աշխատող ունի: «Արմատ Բեգս» պայուսակների հայկական արտադրությամբ և խանութների ցանցով զբաղվող բիզնեսը գրանցված է որպես «Հրայր Դավթյան» անհատ ձեռներեցի անունով:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև