Ներքին 1 ամիս առաջ - 10:51 10-09-2026

ՆԳՆ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է հաշվառման-քննական ծառայությունների արդիականացման հարցը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հաշվառման-քննական ծառայությունների արդիականացման և առավել քաղաքացիակենտրոն մոդելի անցնելու վերաբերյալ։

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ոլորտի գործընկերներ։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընթացիկ բարեփոխումներին ու տեխնիկական թարմացումներին զուգահեռ անհրաժեշտ է արմատապես վերանայել ծառայությունների մատուցման գործող մոտեցումներն ու ընթացակարգերը՝ դրանք առավել պարզ, թափանցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով։

«Հաշվառման-քննական ծառայությունների տեսանկյունից մենք պրակտիկայում մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա թե՛ լուծումների, թե՛ տրամաբանության և թե՛ փիլիսոփայության տեսանկյունից։ Հետևապես մեզ այս ոլորտում անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր և, հաշվի առնելով անձնագրային ոլորտում մեր ունեցած փորձառությունը, այս պահի դրությամբ կենտրոնացել ենք պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ոլորտը կարգի բերելուն և ինստիտուցիոնալ նոր լուծումներ նախատեսելուն»,- նշել է ՆԳ նախարարը։

Կարևորվել է ոլորտի արդիականացման նոր մոդելների մշակման շրջանակում հստակ տարանջատել պետության կողմից իրականացվող գործառույթներն ու մասնավոր հատվածին փոխանցման ենթակա ծառայությունները՝ միաժամանակ ապահովելով պետական վերահսկողության և առանցքային որոշումների կայացման գործառույթների պահպանումը։
Ընդգծվել է միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ գնահատելու տարբեր երկրներում կիրառվող մոդելները և դրանք Հայաստանի Հանրապետության իրավական ու գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու հնարավորությունները։

Արփինե Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել հաշվառման-քննական ծառայությունների և դրանց առնչվող գործառույթների ամբողջական ուսումնասիրություն՝ համակողմանիորեն գնահատելով առկա գործընթացները, պետական և մասնավոր հատվածների նախնական դերաբաժանումը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող հարակից ուղղությունների փոխկապակցվածությունն ու զարգացման հնարավորությունները։
ՆԳ նախարարը կարևորել է սեղմ ժամկետում ոլորտի վերափոխման գործողությունների ծրագրի ամբողջացումը՝ հստակեցնելով աշխատանքների հաջորդականությունը, փուլերի պատասխանատուներին, իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ապահովել գործընթացի շարունակական համակարգումն ու մոնիթորինգը, ինչպես նաև սահմանված ժամկետների խիստ պահպանումը՝ առաջիկա տարիների համար ժամանակակից, փոխկապակցված, արդյունավետ և կայուն համակարգ ձևավորելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև