Ներքին Մշակույթ 1 ամիս առաջ - 10:34 10-09-2026

ՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թ․ հերթական նիստում քննարկվել են ՀՀ մարզերում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի կոթողը (վաղ միջնադար, 5-7-րդ դդ.), Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազ.), Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի գերեզմանոցը (9-18-րդ դդ․), չորս խաչքարերը (9-14-րդ դդ․) ստացել են հանրապետական նշանակության, նույն վայրում գտնվող տապանաքարը (17-18-րդ դդ.)՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ 2/2 հասցեի Վահագնի քանդակը (1988 թ., հեղ. Հ. Շահբազյան), Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ռազմագերիների գերեզմանոցը (1940-ական թթ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոց, 328 հասցեի բնակելի տունը (19-րդ դ. վերջ) և Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Թխկուտ» գյուղատեղին (14-18-րդ դդ.), եկեղեցին (միջնադար) և գերեզմանոցը (14-16-րդ դդ.) ստացել են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արարատի մարզի Արարատ գյուղի Ամրոց-բնակատեղի N 1 (մ.թ.ա. 5-րդ հազ.–միջնադար), Ամրոց-բնակատեղի N 2 (մ.թ.ա. 5-րդ հազ.– միջնադար), Ամրոց-բնակատեղի N 3 (մ.թ.ա. 5-րդ հազ.– միջնադար), Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիների գերեզմանոց (19-րդ դ․), Մարց գյուղի Կամուրջ (15-18-րդ դդ., պետցուցիչ՝ 5.71.32), Շամուտ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցի (17-րդ դ., 5․85․7), Գերեզմանոց (13-17-րդ դդ․) (պետցուցիչ՝ 5․85․7․1), Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի ԲՆԱԿԱՏԵՂԻ (մ.թ.ա. 1 հազ. 2-րդ կես, պետցուցիչ՝ 8.13.3), Դամբարանադաշտ (մ.թ.ա. 9-8-րդ դդ., պետցուցիչ՝ 8.13.11), Դամբարանադաշտ Գութանասար (Գութանաբլուր) (մ.թ.ա. 2-1-ին հազ., պետցուցիչ՝ 8.13.12), Եկեղեցի Սբ. Վարդան (13-րդ դ., պետցուցիչ՝ 8.13.18), Քարայր- կացարան (պետցուցիչ՝ 8.13.27), Վահրավար գյուղի ամրոց Կաքավաբերդ (մ.թ.ա. I հազ.- մ.թ. 17-18-րդ դդ., պետցուցիչ՝ 8.88.1) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ներկայացվել է նաև Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՎԵՐԻՇԵՆ (4-5-րդ դդ.-20-րդ դ., պետցուցիչ՝ 8.96.8) հուշարձանի օգտագործման ծրագիրը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև