Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:53 10-09-2026

2018 թվականից փոփոխությունները դպրոցում ծիծաղելի մակարդակ են ապահովում աշակերտների համար

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը.

Եթե նույնիսկ նախկինում վատ էր, ապա 8 տարում կարելի էր առնվազն միջինից բարձր կրթական մակարդակ ապահովող համակարգ ստեղծել։

Ու էստեղ նախկիններին մեղադրել կարող են առնվազն անուղեղները։
Ասեմ ինչի.
2018 թվականից հետո եկած դպրոցականները և համալսարանականները կազմում են կրթություն ստացողների առավել մեծ մասը։

2018 թվականից փոփոխությունները, հատկապես դպրոցում, ուղղակի ծիծաղելի մակարդակ են ապահովում աշակերտների համար։ Մաթեմատիկայի դասագրքերը ուղղակի անհեթեթություն են։ Մայրենիի բովանդակությունը անգամներով զիջում է նախկին դասագրքերին։ Պատմության դասագիրքն իր հերթին...

Ու դրանք նախկինների արտադրանքը չեն: Ուսումնական պրոցեսի մասին ավելի լավ է լռեմ...
Ու էս պատկերով զարմանալի չի, որ մենք ունենք միջինից ցածր մակարդակ:

«Բնագիտական առարկաներում հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել, այն դեպքում,երբ OECD-ի միջինը 74% է: Մաթեմատիկայում ևս 28%-անոց ցուցանիշ է, աշխարհի միջինը՝ 65%-ն է:



Ամենացածրը ընթերցանության տվյալներն են. բազայինից բարձր գնահատական ստացած հայ աշակերտները 19%-անոց արդյունք ունեն, OECD-ի միջինն, այնինչ, 67%-ն է: Լավագույն ցուցանիշներն այստեղ Չինաստանն ունի՝ 93-97%»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև