Ներքին 1 ամիս առաջ - 14:39 09-09-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։

Հանդիպմանը Վիգեն արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու քրիստոնեական համայնքների զորակցության ուղղությամբ կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը՝ մասնավորապես խաղաղության ամրապնդման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Եկեղեցիների միջև համագործակցության զորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին ու դրանց հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում Նորին Սրբությունը նաև բարձրաձայնեց բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։

Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։

Զրույցի ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատեցին իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու ջանքեր գործադրել ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում հայ ժողովրդի դիմագրաված դժվարությունների և Հայոց Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքում հայկական ներկայության ու քրիստոնեական ժառանգության պահպանությանը, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ կարևորվեցին Եկեղեցիների համատեղ ջանքերը՝ ի նպաստ խաղաղության, արդարության և ժողովուրդների արժանապատիվ ու անվտանգ կյանքի ապահովման։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև