ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նոր բովանդակային առաջարկներ։
«Ես այս շաբաթավերջը կանվանեի նշանակալից այն իմաստով, որ հանդիպումները վերսկսվել են երկարամսյա լռությունից հետո», – ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կոլումբիայում ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի մասին:
Նա նշել է, որ քննարկվել են նոր գաղափարներ, բայց ընդգծել է, որ «դեռ շատ աշխատանք կա անելու»: Հանդիպումը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով:
«Կարծում եմ՝ սրանք իմաստալից բանակցություններ էին։ Ես չեմ ուզում դրանք լավ կամ վատ անվանել», – հավելել է Ռուբիոն։