Սպորտ 2 ամիս առաջ - 09:24 09-09-2026

Ռեալը Մադրիդում հաղթեց Ինտերին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր Միլանի «Ինտերին»։

«Ինտերը» լավ սկսեց հանդիպումը և ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր։ Սակայն, հետո «ներաձուրիները» թույլ տվեցին երկու լուրջ սխալ․ Կիլիան Մբապեն գոլ խփեց 14-րդ րոպեին, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն՝ 23-րդ րոպեին։ Ուրուգվայցին գոլ խփեց, երբ ճնշում գործադրեց դարպասապահի վրա, ով սխալ թույլ տվեց՝ փորձելով շրջանցել մրցակցին։ Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին 2-0 էր։

Երկրորդ խաղակեսում միլանյան թիմը մեկ գնդակ հետ բերեց․ աչքի ընկավ Կարլոս Ավգուստոն։ Քիչ անց Հենրիխ Մխիթարյանը փոխարինեց Ավգուստոյին՝ կարիերայում 2-րդ անգամ պաշտոնական հանդիպմանը դուրս գալով Սանտյագու Բերնաբեուի խաղադաշտ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, Մոուրինյուի թիմը հաղթեց 2-1 հաշվով։

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը