Ներքին 1 ամիս առաջ - 15:47 08-09-2026

Ներմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ՀՀ-ից ՌԴ արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ։

Մասնավորապես, նույնականացման միջոցներով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի շրջանակում, ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծվող մի շարք ապրանքախմբերի դեպքում Հայաստանի տարածքում լրացուցիչ դրոշմավորման անհրաժեշտություն չկա։

Արտահանման դեպքում նույնպես, եթե ապրանքը դրոշմավորված է Հայաստանում դրոշմավորման ներդրման ազգային օպերատոր «Ի-Մարկ» ՍՊԸ-ի՝ Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) կողմից տրամադրված ծածկագրերով, ապա ՌԴ արտահանելիս կրկնակի դրոշմավորում իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում։

Նշենք, որ ներկայում փոխճանաչելիությունն արդեն գործում է հետևյալ ապրանքախմբերի համար․
կաթնամթերք,
հյութամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ,
ծովամթերք,
պահածոյացված մթերք,
կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք,
փաթեթավորված ջուր,
մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք և քացախ,
կենդանական և բուսական ճարպեր ու յուղեր,
քսայուղեր և տեխնիկական հեղուկներ։

Հիշեցնենք, որ ներմուծված ապրանքների՝ ՀՀ տարածքում օրինական շրջանառությունն ապահովելու նպատակով ներմուծող սուբյեկտը պարտավոր է «ԱԴԱՏ» համակարգում ընդունել արտահանող կողմից ուղարկված համապատասխան փաստաթուղթը, որը պարունակում է տվյալ ապրանքների դրոշմավորման ծածկագրերը։

Փոխճանաչելիության շրջանակում ՀՀ-ից ապրանքների արտահանումն իրականացնելու նպատակով արտահանող սուբյեկտը պարտավոր է «ԱԴԱՏ» համակարգում ստեղծել արտահանման համապատասխան փաստաթուղթ՝ կցելով նույնականացման միջոցներով դրոշմավորված արտահանվող ապրանքների ծածկագրերը։

Փոխճանաչելիության կիրառման արդյունքում բիզնեսի համար ստեղծվում են առավել նպաստավոր պայմաններ՝ ժամանակի խնայողությունից, ապրանքաշրջանառության երկկողմանի թափանցիկությունից մինչև ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում։

Հիշեցնենք, որ թվային դրոշմավորումը DataMatrix հատուկ ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա՝ ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից։ Ապրանքների թվային դրոշմավորում իրականացնելու համար ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի՝ «ԱԴԱՏ» համակարգում, ստանա համապատասխան DataMatrix ծածկագրերը և դրանք փակցնի կամ տպագրի ապրանքի վրա՝ մինչև դրա իրացումը կամ վաճառքը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև