Ներքին 3 տարի առաջ - 19:25 23-12-2022

ՊԵԿ-ի կողմից բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապրանքների ներմուծման նոր հանցավոր սխեմա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին բացահայտված՝ ՀՀ-ում գրանցված մի քանի կազմակերպությունների կողմից մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ ապրանքներ ներմուծելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը նույն կազմակերպությունների կողմից իրականացված այլ ներմուծումների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մանդարանի անվան տակ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով հագուստի ներմուծման ևս մեկ հանցավոր սխեմա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 11-ին, երկու տարբեր կազմակերպությունների կողմից, ՀՀ սահմանային անցման կետերից մեկով, երկու տարբեր տրանսպորտային միջոցներով ՀՀ են ներմուծվել ապրանքներ (համաձայն փաստաթղթերի՝ մանդարին):

Մաքսային հսկողության շրջանակում առաջին կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն հսկողության, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Որոշ ժամանակ անց մաքսային հսկողության են ներկայացվել մյուս կազմակերպության փաստաթղթերը և որոշվել է ռենտգեն զննության ենթարկել նաև այդ կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը:

Սակայն, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ երկրորդ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կեղծված տարբերակները տեղադրվել են առաջին տրանսպորտային միջոցի վրա և ռենտգեն հսկողության նպատակով մաքսային մարմիններին կրկին ներկայացել է առաջին տրանսպորտային միջոցը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Այսպիսով, տրանսպորտային միջոցների համարանիշների կեղծման միջոցով հագուստով բարձված տրանսպորտային միջոցը խուսափել է մաքսային հսկողությունից: Նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը