Ուղիղ եթեր
Արտաքին 54 րոպե առաջ - 13:10 08-09-2026

ԱՄՆ-ն ճանաչում է Ուկրաինայի շուրջ կարգավորման հիմնարար հարցերը․ Լավրով

Միացյալ Նահանգները ճանաչում է ուկրաինական կարգավորման հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում է օգտակար լինել, դա աջակցության է արժանի:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ամերիկացի վերլուծաբան Էնդրյու Նապոլիտանոյի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այն, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, նախևառաջ նախագահ Պուտինի հետ շփումներում, ելնում են այս իրողություններից, մեզ մոտ և՛ դրական արձագանք է առաջացնում, և՛ նրանց հետ խոսակցությունը շարունակելու պատրաստակամություն։ Նրանք ճանաչում են այս հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում են օգտակար լինել: Ես կարծում եմ, որ դա աջակցության է արժանի»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված