Արտաքին 8 ժամ առաջ - 12:45 07-09-2026

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանին ավտոմոբիլային կամուրջ է բացվել

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի սահմանին ավտոմոբիլային կամուրջ են բացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և ԿԺԴՀ նախարարների կաբինետի նախագահ Պակ Տխե Սոնը տեսակապի միջոցով մեկնարկ են տվել Կարմիր բանակի սպա, ԿԺԴՀ Աշխատանքի հերոս Հակով Նովիչենկոյի պատվին անվանված ավտոմոբիլային կամրջով երթևեկությանը։

Նախագծի իրականացման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2024 թվականին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ 2025 թվականի ապրիլին Միշուստինը և Պակ Տխե Սոնը մեկնարկ էին տվել շինարարական աշխատանքներին։

Նոր կամուրջը ձեռներեցներին թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխադրումների ծավալները և կրճատել տրանսպորտային ծախսերը, կապահովի տարբեր արտադրանքի հուսալի և կայուն մատակարարումներ, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Կամրջային անցման երկարությունը կազմում է մոտ 5 կիլոմետր, բուն կամրջինը՝ շուրջ 1 կիլոմետր։ Ավտոմեքենաների համար հասանելի է երթևեկության 2 գոտի։ Զուգահեռաբար կառուցվել է նաև «Խասան» պետական սահմանի ավտոմոբիլային անցակետը, որում նախագծով նախատեսված է երթևեկության 10 գոտի։

Ինչպես նշել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, լիարժեք հզորության դուրս գալուց հետո անցակետը կարող է օրական հատել 300 տրանսպորտային միջոց և ավելի քան 2,300 մարդ՝ այդ ցուցանիշները մեծացնելու հնարավորությամբ։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին

Ձեզ գուցե հետաքրքրի