Ներքին 1 ամիս առաջ - 11:59 07-09-2026

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի:

Վճռով՝ անվավեր էր ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը