Արտաքին 2 ամիս առաջ - 09:40 06-09-2026

Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում հարավային Լիբանանին, այն բանից հետո, երբ տարածաշրջանում գտնվող իրենց ուժերը հարձակման են ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։

Նշվում է, որ հարավային Լիբանանի անվտանգության գոտում գտնվող իսրայելական ուժերը հարձակման են ենթարկվել շիական «Հիզբոլլահ» շարժման երկու անօդաչու թռչող սարքերով և մեղադրել են նրանց համաձայնագիրը խախտելու մեջ։

«Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ հարձակման հետևանքով իսրայելցի զինվորներ չեն տուժել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը