Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 22:48 04-09-2026

Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին Թուրքմենստանում, հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը։

Ըստ աղբյուրի՝ առաջնորդների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակում Համագործակցության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-ին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, և Փաշինյանին հրավիրել է մասնակցելու դրան։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանը, վայելում է միջազգային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև հայտնել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա այդ գագաթնաժողովին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ այս հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցելու մասին տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին