Արտաքին 17 րոպե առաջ - 14:37 04-09-2026

Ուկրաինայում հեռահար հրթիռներկ ցանկացած օբյեկ թիրախ կդառնա ՌԴ-ի համար

Արևմուտքի կողմից Կիևի ռազմականացումը գլխացավանք կդառնա ուկրաինացիների համար. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ-ն լսել է Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրություն հիմնելու Գերմանիայի, Անգլիայի և Ֆրանսիայի պլանների մասին, Մոսկվան ստուգում է այդ տեղեկատվությունը։

Ցանկացած նման օբյեկտ կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Կրեմլում վաղաժամ են համարում խոսել այն մասին, որ ուկրաինական կարգավորման գործընթացում նոր լուծումներ են ի հայտ եկել։