Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում զբոսաշրջիկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկին և տեղափոխել փրկարարական ջոկատ