Արտաքին 1 ամիս առաջ - 21:49 02-09-2026

Գերմանիան էլ ավելի կկրճատի ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

Ռուսաստանի քաղաքացիների կողմից Գերմանիա զբոսաշրջային ուղևորությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի որ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։

Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ հայտնել էր, որ Բեռլինը կխստացնի Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը՝ ի պատասխան Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի, որի համար գերմանական իշխանությունները պատասխանատու են համարել Ռուսաստանին։

Գիզեն նշել է, որ վիզաների տրամադրման հարցում տարբեր երկրներ խստության տարբեր աստիճաններ են կիրառում։ «Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Մենք նաև բանակցություններ կվարենք Եվրոպական միությունում մեր գործընկերների հետ՝ կապված այս հարցի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տրամադրվող վիզաների քանակն էլ ավելի կրճատվի»,-ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Բացի այդ, նշված միջոցառումների իրականացումը միտված է ապահովելու միայն այնպիսի անձանց մուտքը, ովքեր որևէ վտանգ չեն ներկայացնում, ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ հարցը գտնվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի դաշնային նախարարության համատեղ իրավասության ներքո։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում