Արտաքին 4 տարի առաջ - 19:48 07-12-2021

ԱՄԷ-ն կկրճատի աշխատանքային շաբաթվա տևողությունը

Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային կառավարության պաշտոնյաները 2022 թվականի հունվարի 1-ից հինգ օրվա փոխարեն կաշխատեն չորսուկես օր։ Այս մասին հայտնում է The National-ի տեղական հրատարակությունը։

Էմիրաթի պետական ​​ծառայողներն այժմ ուրբաթ հանգստյան օրերի փոխարեն կունենան կիրակի հանգիստ, ինչպես մնացած երկրներում: Պաշտոնյաները կաշխատեն երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 7.30-15.30, իսկ ուրբաթ օրը նրանց աշխատանքային օրը կավարտվի ժամը 12.00-ին։ Բացի այդ իսլամական ուրբաթօրյա աղոթքի ժամը կտեղափոխվի 13։15, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել։

Նմանատիպ փոփոխություններ իրականացնելու պլաններ են հայտարարվել Դուբայի և Աբու Դաբիի էմիրություններում։ Նախատեսվում է, որ շուտով հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասեր կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ օրերին։

ԱՄԷ կառավարությունը հիմնավորել է այս փոփոխությունները համաշխարհային շուկաներին հարմարվելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ապահովելու, որ աշխատողները հավասարակշռություն ունենան աշխատանքի և անձնական կյանքի միջև:

1971 թվականին ԱՄԷ-ի հիմնադրումից ի վեր, աշխատանքային շաբաթն ի սկզբանե վեց օր էր՝ ուրբաթ օրը մեկ հանգստյան օրով: 1999 թվականին հինգշաբթին ավելացվել է որպես հանգստյան օր, իսկ 2006 թվականին ուրբաթն ու շաբաթը դարձան հանգստյան օրեր։

Ավելի վաղ Բելգիայում հայտարարվել էր քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը