Ուղիղ եթեր
Ներքին 21 րոպե առաջ - 16:20 02-09-2026

Գագիկ Խաչատրյանը 24 ժամ զրկված է եղել բնական կարիքները հոգալու հնարավորությունից

«Մինչև գիշերվա ժամը 3-ից 4-ի սահմանները Գագիկ Խաչատրյանը դատարանում էր՝ շտապօգնության մեքենայի և բժիշկների ուղեկցությամբ, պատգարակի վրա պառկած վիճակում: Մենք նիստի ընթացքում մի քանի անգամ միջնորդեցինք, որպեսզի նրան տեղափոխեն բժշկական հաստատություն, և դատական նիստը շարունակեն առանց իր ներկայության: Պատճառն այն է, որ առավոտյան ժամը 07:30-ից սկսած՝ նա, ըստ էության, զրկված էր տարրական, այդ թվում՝ բնական կարիքները հոգալու հնարավորությունից»,- ներկայացնելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը՝ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Խաչատրյանը ունի հենաշարժողական համակարգի հետ կապված հաշմանդամության կարգ: Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է գտնվեն հատուկ սահմանված պայմաններում: Նա ունի մշտական խնամքի կարիք, սակայն այդ ամբողջ ընթացքում զրկված է եղել դրանից, ինչը հակասում է միջազգային իրավական բոլոր չափանիշներին»,- հայտնեց փաստաբանը` ընդգծելով, որ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է, որը սահմանում է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը:

«Պետք է ձեզ տեղեկացնեմ նաև, թե ինչպես են Գագիկ Խաչատրյանին տեղափոխել. քննչական մարմնի 7-րդ հարկ բարձրացնելիս պատգարակը հնարավոր չէր տեղավորել վերելակում կամ աստիճանահարթակով բարձրացնել: ԱԱԾ աշխատակիցները նրան բարձրացրել են սովորական կտորի օգնությամբ...»,- տեղեկացրեց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված