Ներքին 45 րոպե առաջ - 11:20 19-10-2026

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը

Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին։ Որոշումը ստորագրվել է այսօր։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գագիկ Վանոյանին ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։