Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:13 01-09-2026

Ստեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ

Դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի հայցն ընդդեմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի։

«Ինչպես հայտնի է՝ Ստեփան Ասատրյանը, որը Հովհաննավանքի նախկին հոգևորականն էր, զրպարտիչ տեղեկություններ էր տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` էմին Աբգարյանի) վճռել է՝

– Պարտավորեցնել պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող Հայկական ժամանակի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տեռորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։

– Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ»,- ասվում է Սրբազանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ