Արտաքին 1 ամիս առաջ - 11:24 01-09-2026

Ուժի կիրառումը սպառնում է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կայունությանը․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտության մասին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անվտանգության նոր սպառնալիքներին հակազդելու համար։

Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։

Նա նշել է, որ ուժի կիրառման վրա հիմնված մոտեցումների շարունակականությունը սպառնում է ոչ միայն առանձին պետությունների անվտանգությանը, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կայունությանը։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել պատասխան քայլեր, եթե Միացյալ Նահանգները վերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի