Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:40 22-09-2022

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառումը «Եռաբլուր» պանթեոնում

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը, դրսևորվեց իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության կողմից գործադրված անբարո վարքագծով, աննախադեպ բռնությամբ։ Եռաբլուրից վայրագությամբ և ապօրինաբար բերման ենթարկվեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր զինվորների ու սպաների ծնողները, հարազատները։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված 37 քաղաքացիներից ոմանք մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ բռնության ենթարկվել ոստիկանությունում։

Ոստիկանների նման վարքագիծը ոչ միայն չի բխում նրանց լիազորություններից, այլ ակնհայտորեն պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցից առաջ ճանապարհը «մաքրելու» հանձնառությամբ։

Հանցավոր գնահատելով իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ոստիկանական բռնությունների արդարացման փորձերը, դրանք դիտարկելով որպես անարգանք հայ ժողովրդի, մեր հերոսների հիշատակի և նրանց հարազատների նկատմամբ,

-խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, այն գնահատում ենք որպես իշխանությունների՝ մեր երկրի պաշտպանության և նվիրական արժեքների նկատմամբ որդեգրած վերաբերմունք,

-մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն անկարող են դիմագրավել երկրի գոյաբանական մարտահրավերների առջեւ, այլև սպառնալիք են մեր պետականությանն ու ազգային միասնականությանը,

-համոզումով, որ ոստիկանությունը կոչված է ծառայելու հանրային և ոչ օրվա քաղաքական մեծամասնության շահերին, հետամուտ ենք լինելու որպեսզի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր