Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 16:14 30-08-2026

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար․ ավելի ուշ նրանց ազատ են արձակել «սահմանափակումներով»

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։

Ոստիկանության տվյալներով, չորս կասկածյալները ձերբակալվել են «իրական ժամանակում» այն բանից հետո, երբ նրանք թքել են Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ։ Բոլոր ձերբակալվածները հարցաքննվել են, ապա ազատ են արձակվել սահմանափակումներով։ Նրանց վերագրվում են գործողություններ, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրային անվտանգությանը։

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները տարածել էին տեսագրություններ տեսախցիկներից, որոնցում արձանագրված է Սուրբ Հակոբի տաճարի ուղղությամբ թքելու առնվազն մեկ դեպք․ սա Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գլխավոր եկեղեցին է։ Այդ լրատվամիջոցների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեսագրության հրապարակման նախորդ գիշերը։

Միաժամանակ ոստիկանության հայտարարությունից հետևում է, որ ձերբակալված չորս անձինք կարող էին նմանատիպ գործողություններ կատարել արդեն ավելի ուշ՝ նույն շաբաթվա ընթացքում։ Այսպիսով, խոսքը վերաբերում է Հայոց պատրիարքարանի տարածքի պղծման առնվազն մի քանի առանձին դրվագների։

Եվս երեք չափահաս կասկածյալ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման գործով։ Ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ երեք մարդ մոտենում են շիրմաքարին, որից հետո նրանցից երկուսը հարվածում են այն ոտքով։

Բոլոր յոթ կասկածյալները հարցաքննություններից հետո ազատ են արձակվել սահմանափակումներով։ Ոստիկանությունը շարունակում է Երուսաղեմի Հին քաղաքում կրոնական սրբավայրերի պղծման միջադեպերի քննությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում