Արտաքին 1 տարի առաջ - 18:11 22-09-2025

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել

Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։

Այս մասին ասվում է պատրիարքարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:

Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:

«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում