Ներքին Միտք 43 րոպե առաջ - 14:26 30-08-2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի փողերը սպառվել են. պետությունը սրամիտ լուծում է գտել

Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի փողերը սպառվել են։ «Ազատության» ռեպորտաժնում տասնյակ բժիշկներ պատմել են, ճիշտ է անանուն ու վախեցած, որ իրենց բողոքի պատճառով հաշվեհարդար չտեսնեն, որ իրենցից 6 ամիս առաջվա արած, ստուգված աշխատանքի գումարը հետ են պահանջում։ Պահանջում են հիվանդանոցներից, դե հիվանդանոցներն էլ դա «կկրճատեն» բժիշկների հասանելիք աշխատավարձերից ու պարգևավճարներից՝ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է։

Քանի որ փողերը վերջացել են, պետբյուջեն էլ դատարկ ա որ այնտեղից «ներարկում» անեն, մի սրամիտ լուծում են գտել։ Հետին թվով պարտք են գրում հիվանդանոցների վրա ու ասում որ եթե հիմա փող չունեք տաք, ոչինչ, կարող ենք ապագա գործարքներից «դուրս գալ»՝ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ ԵՄ՝ փող չունենք ձեր ծառայություններին տալու, ձեզ վրա պարտք ենք գրում (պետություն ենք ու ինչ ուզենք կանենք), դուք էլ ապագայում ձրի կբուժեք, էդ պարքտը նոմինալ կփակեք, մենք էլ տեսնենք էս տարին մի կերպ հանենք, մինչև 2027թ նոր մարդկանց ներառնեք համակարգ, շրջանառությունը մեծացնելով ծերը ծերին հասցնենք ու փորձենք գինն էլ բարձրացնել։ Հասկացաք չէ՞ հնարամտության աստիճանը։

Այս ամենը սենց բառդակ չէր լինի, եթե այն կյանքի չկոչվեր նախընտրական կաշառք որպես ու ոչ պետական հիմնադրամի տեսքով, այլ տրվեր մասնավոր ապահովագրողներին, մի քիչ ավելի բարձր գնով, բայց որոնք թե՛ կվերահսկեին պրոցեսը, թե՛ այդ ֆինանսական ու մենեջմենթի բեռը կվերցնեին իրենց վրա՝ ապահովելով թե կայունություն, թե հաշվետվողկանություն թե շահույթ։ Որովհետև պետական բյուջե, հիմնադրամ, թարգմանաբար նշանակում է անհատակ փողի տակառ, որը կարելի ա կթել, այն էլ՝ անխնա։

Օրինակ չեմ զարմանա որ պայմանական «Հետք»֊ը կամ «Ազատությունը» կամ «Ինֆոքոմը» ու «Սիվիլնեթը», հետաքննեն տվյալները ու պարզեն, որ օրինակ թղթի վրա տասնյակ հազարներով սրտի ստենդ ա տեղադրվել մարդկանց վրա, ու փողն էլ դե հիմնադրամից փակվել են։ Բայց իրականում, կոռուպցիոն պայմանավորվածությամբ ասենք 3 հատ դրել են, գրել 5, էն 2֊ի փողը կիսել իրար մեջ։ Կամ հազար ու մի ստուգումներով իրենց եկամուտներն են ավելացրել՝ բեռը դնելով հիմնադրամի՝ այն է՝ պետության վրա։

Սրանք մեխանիզմներ են վաղուց հայտնի, տարբեր երկրներում կիրառված, մանավանդ պետական ապահովագրությունը շատ գրավիչ կտոր է՝ չուտելու համար, ձրի փող՝ անվերահսկվող։ Եվ դրա համար է նաև որ պետությունը վատ կառավարիչ է, դրա համար են տալիս մասնավորին՝ քանի որ մասնավորն իր փողերի տերն է ու առաջինն է շահագրգռված վերահսկի, պետականի դեպքում պաշտոնյանին մեկ է շատ թե քիչ, միևնույն է նույն փողն է ստանում, պակասուրդի դեպքում էլ կամ բյուջեից կփոխատուցեն, կամ էլ այս օրինակով կդնեն հիվանդանոցների «վզին»։

Ահա թե ինչ է լինում, երբ բառադի կառավարումը խաչասերվում է քաղաքական պոպուլիզմին, նախընտրական կաշառքին ու բնականոն կոռուպցիոն ռիսկերին։

Ամենից շատ դիտված