Արտաքին 1 ամիս առաջ - 17:31 29-08-2026

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Կիևի մարզի Միլա գյուղում տեղակայված պահեստների վրա օգոստոսի 28-ի երեկոյան Ռուսաստանի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հայտարարությանը։«Ցավոք, Բուչա շրջանում զոհերի թիվը հասել է 37-ի։ Սարսափելի և անդառնալի կորուստ։ Մեր անկեղծ ցավակցությունները զոհերի ընտանիքներին և ընկերներին»,- ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ հրդեհի մեկուսացման աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները և բոլոր ծառայությունները շարունակում են աշխատել ողբերգության վայրում։ Օգոստոսի 28-ի երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևի մարզի Բուչա շրջանում գտնվող պահեստներին։ Հրդեհը ուղեկցվել է պայթյուններով, որոնք շարունակվում են նույնիսկ այսօրվա ընթացքում։ Կան նաև վիրավորներ։37 զոհվածների թվում է Դմիտրիևկա համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը։ Վնասվել են նաև բնակելի շենքերը և պանսիոնատը, և իրականացվում են զանգվածային տարհանումներ։

Մեծածավալ հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է M-06 Կիև-Չոպ մայրուղու 15-րդ կիլոմետրից մինչև 32-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը։ Երթևեկությունն այս պահին որոշակի սահմանափակումներով վերականգնվել է։
Նշվում է, որ Ուկրաինայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար բնակելի շենքերին մոտ պայթյունավտանգ իրեր պահելու օրինաչափությունը։Կիևի մարզում օգոստոսի 30-ը սգո օր է հայտարարվել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում