Արտաքին 1 ամիս առաջ - 10:32 28-08-2026

Երևանի պահանջները զարմանք են առաջացնում. Լավրով

Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք և հուզական արձագանք են առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում։

«Մենք կանոնավոր կապեր ունենք փոխվարչապետների մակարդակով։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։

Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն իսկ առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանվում հանրային դաշտ։ Հայտարարություն է արվում. «Դա մերն է, և ընդհանրապես մեզ 2 միլիարդ դոլար են պարտք»։

Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ նաև հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, թե՝ «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ... Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում