Ներքին 3 տարի առաջ - 11:54 24-07-2023

ԱԳՆ-ն մանրամասնել է Երևանի ավագանու հերթական ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրման պահանջները

Օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ներառյալ ԱԳՆ տարեկան հավատարմագրում անցած լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել 2023թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու համար պետք է մինչև սեպտեմբերի 7-ը կարճաժամկետ հավատարմագրում անցնեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ում կարճաժամկետ հավատարմագրման համար կարելի է դիմել նախարարության պաշտոնական կայքէջի միջոցով հետևյալ հղմամբ:

Այն հայտադիմումները, որոնք կստացվեն վերոնշյալ վերջնաժամկետից հետո, չեն դիտարկվի՝ ելնելով օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողների հավատարմագրման համար հաստատված կարգի պահանջներից, որոնք սահմանվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց