Արտաքին 1 ամիս առաջ - 22:38 27-08-2026

Թուրքիան «անհավատների երկիր» անվանած դասախոսի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանը (RTEÜ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել համալսարանի դասախոս, պրոֆեսոր Յավուզ Քյոքթաշի նկատմամբ, որը Թուրքիան անվանել է «անհավատների երկիր» (գյավուր, քյաֆիր)։

Իսլամագիտության ֆակուլտետի Իսլամի հիմնարար գիտությունների բաժնում աշխատող Քյոքթաշը սոցիալական ցանցում գրել էր․

«Նախկինում կարծում էի, որ Թուրքիան, թեև իսլամական պետություն չէ, այնուամենայնիվ իսլամական երկիր է։ Սակայն այսօր Ռիզեի փողոցներում տեսածից հետո համոզվեցի, որ սա ոչ թե իսլամական, այլ անհավատների երկիր է։ Ինչպիսին Ամերիկան է, այդպիսին էլ Թուրքիան է։ Մինարեթներից ազանի հնչելը իրավիճակը չի փոխում»։

RTEÜ-ի ռեկտորատը հայտնել է, որ Քյոքթաշի հրապարակման առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ ընդգծելով, որ նրա գրառումն արտահայտում է միայն դասախոսի անձնական տեսակետներն ու գնահատականները և չի ներկայացնում համալսարանի պաշտոնական դիրքորոշումը։

Համալսարանը նշել է, որ հասարակական միասնությունը, փոխադարձ հարգանքը և տարբերությունների նկատմամբ ներառական մոտեցումն իր հիմնարար արժեքներից են, և որ համալսարանը դեմ է ցանկացած պառակտող ու օտարող խոսույթի։

Քյոքթաշը պարզաբանելով իր գրառումը, գրել է, որ իր հրապարակումն արտահայտում է միայն անձնական կարծիք։ Նա նշել է, որ «անհավատ» բառը կիրառելով՝ նկատի չի ունեցել կրոնից հեռանալը, այլ՝ «կրոնից որոշակի առումով հեռացումը» և հատկապես հասարակության մեջ նկատվող մերկացման միտումները, որոնցից, նրա խոսքով, «գրեթե բոլոր խելամիտ կանայք դժգոհ են»։

Միաժամանակ նա ընդունել է, որ իր արտահայտությունը դուրս է եկել իր նպատակադրած իմաստի շրջանակից և կարող էր սխալ ընկալվել՝ հավելելով․ «Ցավում եմ»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի