Արտաքին 4 տարի առաջ - 21:22 06-02-2022

Թուրքիայում հետաքննություն է սկսվել կորոնավիրուսով վարակված Էրդողանին վիրավորելու գործով

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, որոնք վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, որ նա վարակվել է օմիկրոն շտամով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

NTV հեռուստաալիքի տվյալներով, արդեն բերման է ենթարկվել առնվազն մեկ կասկածյալ Ստամբուլի Բաղջիլար շրջանում: Նրան մեղադրում են սադրիչ և վիրավորական բովանդակություն հրապարակելու մեջ, որը բավարար է հանցակազմի համար:

Ներկայում երկրում նախագահին վիրավորելու մասին օրենք է գործում, ըստ որի քաղաքացին կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ 1-4 տարի ազատազրկմամբ:

Նախօրեին Էրդողանը սոցցանցում հայտնել էր, որ վարակվել է օմիկրոն շտամով: Ինչպես հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել աշխատանքը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց