Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:43 25-08-2026

Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: