Արտաքին 1 ամիս առաջ - 21:42 24-08-2026

Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել. ԱԳՆ

Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրին միանալու համար։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական հրավեր է ստացել Մեքքայի համաձայնագրին միանալու համար։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ երկխոսություն են առաջարկել այդ երկրների հետ տարածաշրջանում հավաքական անվտանգության հետ կապված թեմաների շուրջ», – ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համաձայնագիրը իրանցիների դեմ ուղղված համարելու։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը Իսրայելն է, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել ներտարածաշրջանային մեխանիզմների վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց