87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 3 ամիս առաջ - 21:49 22-08-2026

Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արդեն շաբաթներ շարունակ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերը քննարկում են Արսեն Լևոնյանի և Թամարա Գևորգյանի բաժանումը։ Դերասանուհին, ով տևական ժամանակ է, ինչ ինստագրամյան էջում հանդես է գալիս հրապարակումներով, հերթական անկեղծ գրառումն է կատարել։

«Մենք իրավունք ունենք զգալու ամեն ինչ։ Ոչ միայն սեր, ուրախություն ու խաղաղություն, այլ նաև զայրույթ, վիրավորանք, հիասթափություն ու նույնիսկ ագրեսիա։ Եվ ոչ, ամեն զգացում պարտադիր չէ ավարտվի ներելով»,- գրել է դերասանուհին։

Թամարան ընդգծել է, որ չի պատրաստվում կեղծավորություն անել կամ հարմարվել հասարակության սպասելիքներին.

«Եթե ես զայրացած եմ՝ նշանակում է՝ զայրացած եմ։ Եթե ներսումս ագրեսիա կա՝ ես իրավունք ունեմ զգալու այն՝ առանց ինձ մեղադրելու դրա համար։ Զգալը չի նշանակում վնասել։ Զգալը նշանակում է ազնիվ լինել ինքդ քեզ հետ։

Ես պարտավոր չեմ իմ էմոցիաները գեղեցիկ փաթեթավորել, որպեսզի այն ուրիշներին ավելի հարմար լինի։ Պարտավոր չեմ ժպտալ, երբ ներսումս փոթորիկ է։ Եվ առավել ևս պարտավոր չեմ ներել միայն նրա համար, որ այդպես ճիշտ է»:

Թամարա Քալանթարյան