Ներքին 1 ամիս առաջ - 16:17 22-08-2026

Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել․ Շարմազանովը զգուշացնում է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ասեց Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը։

Տիգրանաշենը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մասն է: Որեւէ իրավական հիմք մինչ օրս չի ներկայացվել, ըստ որի Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ։ 1991-ի դեկտեմբերի դրությամբ/ ԽՍՀՄ փլուզում/ Տիգրանաշենը Հայաստանի անբաժան մաս է եղել։ Այն ՀՀ անբաժան մասն է եղել նաեւ Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում։

Նշել եմ, որ Հանրապետական կուսակցության կառավարման շրջանում երբեւէ Տիգրանաշենի հարց չի քննարկվել։ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային նշել է, որ իր կառավարման շրջանում «անկլավների հարց առհասարակ չի եղել»։

Նոր բան են մտածել. Արծվաշենը՝ մեզ, Տիգրանաշենը՝ Ադրբեջանին։ Սա կատարյալ անհեթեթություն է։
Իհարկե, Արծվաշենը մեր հայրենիքն է, բայց եթե Արծվաշենի վերադարձի գինը Տիգրանաշենի հանձնումը պետք է լինի, ապա Տիգրանաշենն ու Արծվաշենը համարժեք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկե, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացվի: Սակայն, եթե այդ գինը լինելու է Տիգրանաշենը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճվում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողություն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ եւ հայ-իրանական միջպետական ճանապարհի վրա՝ Սյունիքը կտրելով Հայաստանի մյուս հատվածներից։
Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել։ Վերադարձնո՞ղ են՝ թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը