Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:36 21-08-2026

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում պաշտոնապես բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։ Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանը, Մատենադարանի տնօրինությունը, գործընկերներ և հյուրեր։



Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով` նոր միջավայրը ցուցասրահներում ստացած տպավորությունների, ներշնչումների օրգանական շարունակությունն է․ «Ինչ ոլորտ էլ լինի, ինչ անկյուն էլ լինի, Մատենադարանի գործունեության որ հարթությունն էլ լինի, դա պիտի լինի շքեղ, պիտի լինի ժամանակակից, արդիական, մեկ խոսքով՝ դա պետք է լինի համարժեք այն գանձերին, որ պահվում են այս կառույցում։ Մատենադարանի մեծ բարեկամը՝ պարոն Վահե Բադալյանը, և ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Բադալյան ընտանիքին, Ֆասթ Բանկին՝ իրենց մշտական ներկայությամբ մեր հավակնոտ, մեր խիզախ նախաձեռնություններն աջակցելու համար: Պատահական չէ, որ Մատենադարանի պատվո կամարում առաջին անունը Բադալյան ընտանիքի անունն է, պատահական չէ, որ Բադալյան ընտանիքին շնորհվել է Մատենադարանի բարերար ոսկե մեդալը, որովհետև այս ընտանիքը մասնակցել է մեր ձեռագրական հավաքածուների համալրմանը», - ասել է նա։



Գրախանութում ներկայացված է Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։ Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը գործակցում է իրենց ոլորտներում առաջատար մի շարք ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Սրճարանային հատվածը կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը՝ այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։



Հիշեցնենք, որ Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացման և զբոսաշրջային այցելությունների համար նոր ծառայությունների ստեղծման ծրագրի նպատակով Ֆասթ Բանկը 50 մլն դրամ է նվիրաբերել։



Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի