Մամուլ 1 ամիս առաջ - 08:44 20-08-2026

«Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 2026 թվականի մայիսի 22-ին՝ վերջին զանգի օրը, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։

Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոց։

Ըստ իրավապահների՝ նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։

Վիճաբանության ընթացքում կանայք նաեւ ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը՝ Մարինա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարինա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։

Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են։ Հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Հրապարակ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց զրուցել դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ։ Տնօրենը հրաժարվեց հեռախոսով դեպքի մասին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այցելենք գյուղ եւ տեղում զրուցենք։ Ի դեպ, Տիգրանաշենի դպրոցն այս տարի փակվող դպրոցների թվում է։ Տիգրանաշենի դպրոցական տարիքի երեխաներն այս սեպտեմբերի 1-ին գնալու են Պարույր Սեւակ գյուղի դպրոցը։ Տիգրանաշենն ադրբեջանական անկլավի անվան տակ ծրագրում են հանձնել Ադրբեջանին․ իշխանությունը ո՛չ հաստատում է այս տեղեկությունը, ո՛չ հերքում՝ հայտարարելով, որ այդ հարցերը լուծվելու են սահմանազատման շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում