Ներքին 1 ամիս առաջ - 23:51 18-08-2026

Կոյուղին, գազատարն ու հոսանքի մալուխները՝ նույն հատվածում․ գյումրեցիներն ահազանգում են

Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի 9/3 շենքի բնակիչները ահազանգում են նորակառույց «Գյումրի պարկ» թաղամասում իրականացված շինարարական աշխատանքների հնարավոր խախտումների մասին։

Բնակիչների պնդմամբ՝ թաղամասի տարածքում կոյուղու խողովակները, գազատարն ու էլեկտրական մալուխներն անցկացվել են միմյանց շատ մոտ՝ նույն հատվածում։ Նրանց խոսքով՝ նման դասավորությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ տարբեր ենթակառուցվածքների նման հարևանությունը կարող է վտանգավոր իրավիճակների պատճառ դառնալ։

«Գյումրի պարկ» թաղամասի հարակից շենքի բնակիչները նշում են, որ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված կոմունիկացիաները գտնվում են բնակելի շենքին հարող տարածքում։

Բնակիչները պահանջում են, որպեսզի համապատասխան մասնագետներն ու պատասխանատու կառույցները ուսումնասիրեն տարածքը, գնահատեն իրականացված աշխատանքների համապատասխանությունը սահմանված նորմերին և պարզեն՝ արդյո՞ք կոյուղու, գազատարի ու էլեկտրական մալուխների տեղադրումն իրականացվել է բոլոր անհրաժեշտ անվտանգության պահանջների պահպանմամբ։

Բնակիչները նաև ընդգծում են, որ հարցը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրվի ոչ թե հնարավոր վտանգի առաջացումից հետո, այլ նախապես՝ հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։

Խնդրի վերաբերյալ բնակիչները ակնկալում են պատասխանատու կառույցների պարզաբանումն ու համապատասխան գնահատականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում