Ներքին 1 ամիս առաջ - 21:56 18-08-2026

Կարկուտի պատճառով 12 մլն դրամի վնաս ենք կրել, միայնակ անհնար է վերականգնել․ ջերմոցի աշխատող

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վերջին 2 ամիսներին Շիրակի մարզում կարկուտը լուրջ վնաս է հասցրել նաև ջերմոցային տնտեսություններին։

Կարկուտի հետևանքով վնասներ կրած ջերմոցատերերի ասելիքը շատ է, բայց հրաժարվում են խոսել` մտածելով, որ իրենց մատից փուշ հանող չկա։

«Վարդերի աշխարհ» ջերմոցային տնտեսության աշխատողը ցույց է տալիս կարկուտի թողած հետևանքները, նշում, որ ամիսների աշխատանքը ջուրն է լցվել։

Գոռ Կոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ մեծ վնասներ են կրել, որոնք իրենց ուժերով հնարավոր չէ վերականգնել, բայց կառավարությունից էլ առանձնապես սպասելիքներ չունեն, որ իրենց կրած վնասը կփոխհատուցվի։

«Կարկուտի պատճառով 12 մլն դրամի վնաս ենք կրել, ամբողջությամբ վնասվել է ջերմոցը։ Այս չափի վնասը միայնակ վերականգնելն անհնար է։ Մեծ ծախսեր են անհրաժեշտ՝ ջերմոցը նորոգելու, վնասված հատվածները վերականգնելու համար»,- նշում է նա։

Գոռ Կոսյանը անդրադարձավ նաև ծաղիկների իրացման խնդրին, նոր շուկաների փնտրտուքի հարցերին։

Մանրանասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում