Արտաքին 1 ամիս առաջ - 23:38 17-08-2026

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։

Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե ալ-Ֆաուկայի մերձակայքում գտնվող Ալ-Դաբշա տարածքում։ Հրետանային կրակի թիրախ է դարձել Այթարունը, որի ուղղությամբ իսրայելական զինվորականները նաև գնդացրային կրակ են բացել։

Հրետանային արկն ընկել է Բանի Հայյանի համայնքային վարչության շենքի վրա, իսկ իսրայելական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Զիբքին գյուղի մերձակայքում։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի հարավում իսրայելական ռազմական գործողությունների նկատելի աճ է արձանագրվել։ Ըստ առաքելության տվյալների՝ խաղաղապահներն օգոստոսի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել են օրական միջինը 137 կրակոց, ընդ որում՝ շաբաթ օրը գրանցվել է 208, իսկ կիրակի օրը՝ 185 կրակոց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը