Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:01 17-08-2026

Հայ ընտանիք պետք է բռնությունից զերծ լինի. Աննա Հակոբյանի տեսաուղերձը

Բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ մասին տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այդ ճանապարհի առաջին քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար, կամ Քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն և այլն։

Ինչու հենց այս ձևաչափը․ պատճառն այն է, որ Քրեական օրենսգրքի առաջարկվող հոդվածը կամ հոդվածները ավելի խիստ քրեական պատասխանատվություն կսահմանեն ընտանիքի ներսում կատարվող բռնության բոլոր տեսակների համար։

ՀՀ-ն բռնությունը որպես ընտանեկան հարաբերությունների անկյունաքար ոչնչացնելու համար պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։ Այս նպատակով նախաձեռնել եմ Հայաստանից և Սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների և նախկինում այս նույն նպատակին հասնելու համար ջանքեր գործադրած կին պատգամավորների հետ քննարկումներ գործող օրենսդրության բացերի, իրավակիրառ խնդիրների ու առկա մարտահրավերների վերաբերյալ։

Կարծում եմ՝ առաջ ենք շարժվելու հետևյալ փուլերով․

1. Ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակում, որոնք կներկայացվեն ԱԺ քննարկմանը։ Խոսքը, ինչպես նշեցի, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելու մասին է։

Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին ևս առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին՝ ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն։

2. ԱԺ կողմից ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո՝ լայն հանրային իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և օրենքի արդյունավետ կիրառում։

Այս ընթացքում զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ՝ վստահելի և հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։

Նախատեսում եմ ինտենսիվ հաճախականությամբ ձեզ իրազեկել այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերի հաջորդականության և դրանց արդյունքների մասին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը