Ուղիղ եթեր
Արտաքին 1 շաբաթ առաջ - 14:07 15-08-2026

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերից սկսած Մոսկվայի մոտակայքում խոցվել է 15 անօդաչու թռչող սարք։ Ժամը 3:00-ին նա հայտնել է 7 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 5:00-ին՝ ևս 5-ի։ Ժամը 7:15-ին նա Telegram-ում գրել է, որ ևս 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Քաղաքապետը չի հայտնել հարվածների հետևանքների մասին։ Տեղեկություններ չկան նաև այն տարածքների մասին, որտեղ խոցվել են այդ անօդաչու թռչող սարքերը։

Դաշնային օդային տրանսպորտի գործակալության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայի օդանավակայանները ներկայումս աշխատում են բնականոն ռեժիմով։ Դրանցից երեքը՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի», գիշերը կասեցվել են։ Դրանք ինքնաթիռներ չեն ընդունել և չեն տրամադրել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ