87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 3 ամիս առաջ - 13:34 15-08-2026

Հարյուրավոր ուկրաինացի կանայք պահվում են ռուսական բանտերում՝ առանց փոխանակման հույսի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

2014 թվականից ի վեր, և հատկապես լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, Ռուսաստանը գերի է վերցրել առնվազն 1878 ուկրաինացի քաղաքացիական անձանց, որոնցից 223-ը կանայք են, ովքեր խոշտանգումների են ենթարկվում և պահվում անմարդկային պայմաններում։

Ինչպես հայտնում է Meduza-ն, ի տարբերություն ռազմագերիների՝ քաղաքացիական պատանդները փոխանակման միջոցով ազատ արձակվելու գրեթե ոչ մի հույս չունեն, քանի որ զինվորականները քաղաքացիական անձանց հետ չեն փոխանակվում, ինչի մասին վկայում է նաև The New Yorker-ի հոդվածը Ռոստովի թիվ 1 նախնական կալանքի կենտրոնի նույն խցում հայտնված ուկրաինացի կանանց մասին. մինչ բանակի հետ կապ ունեցող կանայք փոխանակվել են, քաղաքացիական անձինք շարունակում են մնալ անազատության մեջ։ Թամարա Քալանթարյան