Արտաքին 3 ամիս առաջ - 00:03 15-08-2026

ԱՄՆ-ը մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից

Ամերիկացի զինվորականները ծրագրում են մինչև սեպտեմբերի վերջ դուրս բերել իրենց բոլոր զորքերը Իրաքից, ABC News-ին հայտնել են պաշտոնյաները։ Դա կնշանակի այնտեղ ԱՄՆ ներկայության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականին Իրաք ներխուժմամբ։

2024 թվականին Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել էին աստիճանաբար դադարեցնել ԱՄՆ ղեկավարությամբ իրականացվող, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ուղղված զգալիորեն ավելի փոքրածավալ գործողությունները։

Անցյալ տարի ամերիկյան զորքերը լքեցին Իրաքի շրջանների մեծ մասում տեղակայված բազաները, սակայն պահպանեցին ներկայությունը կիսաինքնավար հյուսիսային քրդական տարածաշրջանում։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսված պատերազմի սկզբից ի վեր այնտեղի բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների։

Չորեքշաբթի Իրաքի վարչապետ Ալի ազ-Զաիդին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերի հետ։ Հանդիպումից հետո իր հայտարարության մեջ ազ-Զաիդին սեպտեմբերի 30-ն անվանել է «Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի Գլոբալ կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի վերջնական ամսաթիվ»։

ԱՄՆ ներկայացուցիչը հաստատել է, որ ամերիկացիները մտադիր են զորքերի դուրսբերումն ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն հրաժարվել է հայտնել, թե քանի զինծառայող է մնացել Իրաքում և ուր են նրանք վերատեղակայվելու։

Երկու իրաքյան քուրդ պաշտոնյաներ հայտնել են, որ Էրբիլից ամերիկյան զորքերի և ռազմական տեխնիկայի դուրսբերումը սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը