Ներքին 1 ամիս առաջ - 15:17 14-08-2026

Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել` հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն, իսկ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։

«Սակայն ավելի քան ակնհայտ փաստ է, որ պատասխանողի հաշվառման հասցեն միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության և ծանուցման հասցե: Հետևաբար ստացվում է, որ հայցադիմումում չի նշվել նաև ծանուցման հասցեն, իսկ ներկայացված անդորրագիրը չի կարող հանդիսանալ հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը հավաստող պատշաճ ապացույց»,– արձանագրել է դատարանը։

Դատարանը նաև ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ Վերջինս պահանջել է Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցի 3.1 կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված տեղեկությունները։ Դատարանի գնահատմամբ՝ նման ձևակերպումից բավարար հստակությամբ չի հասկացվում, թե կոնկրետ ինչ տեղեկությունների հերքում է պահանջվում։ Դատարանն ընդգծել է, որ իրավասու չէ հայցվորի փոխարեն ընտրել կամ ձևակերպել հայցապահանջը։

Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանը դիմել էր դատարան զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։

Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա