Ներքին 1 ամիս առաջ - 18:44 13-08-2026

Եվրոպական երկրները դատապարտել են Իրանում ցուցարարների հանդեպ բռնաճնշումները

Եվրոպական ավելի քան 30 երկիր, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավարը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները: Երկրներն Իրանին կոչ են արել անմիջապես վերջ դնել մահապատժի կիրառմանը, լսել ժողովրդին, որը փոփոխություն է պահանջում, և գործուն քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ անմարդկային ռեպրեսիան պետք է ավարտվի, պատասխանատուները պետք է պատժվեն, իսկ քաղբանտարկյալները՝ ազատ արձակվեն:

Եվրոպական պետությունների հայտարարությունը հրապարակել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հակադարձել է, թիրախավորելով Ֆրանսիային։

«Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեցնեն աշխարհին «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալը: Գազայում Իսրայելի ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը ոչնչացրել է բարոյական բարձր դիրքը, որ ձեզ թվում էր, թե ունեիք»,- գրել է Արաղչին X հարթակում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը