Ներքին 2 ամիս առաջ - 11:57 08-08-2026

Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը միավորեցին ուժերը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը։

Դրա հիմնական նպատակն է զսպման և հավաքական կարողությունների ամրապնդումը, հնարավոր ագրեսիային հակազդելը։ Խոսքը անվտանգության և պաշտպանության ոլորտներում երեք երկրների «բոլոր ուղղություններով» համագործակցության մասին է։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակը։ Սաուդյան Արաբիան՝ Պարսից ծոցի ամենահարուստ պետությունն է, իսլամի սուրբ վայրերի հայրենիքը և նավթի խոշոր արտահանողներից մեկը: Իսկ Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրն է։

Մերձավորարևելյան վերջին ռազմա-քաղաքական իրադարձություններից հետո, կարծում եմ, այս երեք երկրներին, հատկապես մտահոգել է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ ու հետևողական քաղաքականությունը:

Երեք երկրներից յուրաքանչյուրը, հաշվի առնելով սեփական ամբիցիոզ շահերը, իրենց նկատմամբ աճող ռեգիոնալ հակազդեցությունը, մուսուլմանական ընդհանրությունն ու աշխարհակարգի փոփոխության վեկտորները՝ հանգել են համատեղ պաշտպանության անհրաժեշտությանը: Բացի այդ, նրանք հասկացան, որ միայն ԱՄՆ դաշնակից լինելը բավարար չէ՝ լիարժեք անվտանգության ապահովման համար:

Դաշինքի ստեղծման շուրջ բանակցությունները, որը կարելի է անվանանել նաև «իսլամական ՆԱՏՕ»՝ ընթանում էին անցյալ տարվա վերջից։ Համաձայնագրի ձևակերպումները գրեթե ՆԱՏՕ-ական են, սակայն դրա իրականացման մեխանիզմն անհասկանալի է։ Հայտնի չէ, թե դաշնակիցները կոնկրետ ի՞նչ ռազմական օգնություն են պարտավոր տրամադրել, ո՞վ է գնագատելու միմյանց դեմ սպառնալիքի աստիճանը, և ո՞վ է որոշելու համատեղ գործողությունների կիրառման անհրաժեշտությունը։

Հատկանշական է նաև այն, որ Անկարայի համար այս նոր պայմանագիրը չի չեղարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ ստանձնած պարտավորությունները: Ավելին՝ Թուրքիան հայտարարում է, որ պայմանագիրը բաց է տարածաշրջանի երկրների համար։ Այսինքն՝ «իսլամական ՆԱՏՕ»-ն մերձավորարևելյան տարածաշրջանում ընդլայնվելու ցանկություն և պոտենցուալ ունի: Զարմանալի չի լինի, եթե հաջորդն այնտեղ տեսնենք Ադրբեջանին, իսկ հեռագայում նաև Միջին Ասիայի երկրներին:

Թե գլոբալ դերակատարներից ո՞ւմ աշխարհաքաղաքական նախաձեռնությունն է այս դաշինքը, որո՞նք են դրանց հեռու գնացող նպատակները, ու՞մ դեմ են պատրաստվում նրանք սպառազինվել, և ինչպիսի՞ ռեգիոնալ շահեր ունեն մասնակիցներից յուրաքանչյուրը՝ առայժմ դժվար է ասել, և խորը վերլուծությունների կարիք ունի:
Բայց, որ այդ ստորագրված դաշինքը, ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար, կարծում եմ անվիճելի է»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները