Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 10:27 07-08-2026

ՀՀ-ն չի կարող այս պահին ընտրություն կատարել ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Փաշինյանի ելույթը՝ ԵԱՏՄ նիստին

2025 թվականին Հայաստանում ընդունվել է օրենք Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, և նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Այդ մասին օգոստոսի 7-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունում և Եվրոպական միությունում միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ, սակայն նշված օրենքի ընդունման փաստը չի նշանակում, որ Հայաստանը այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։

Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրը ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։

Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքի։ Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի ԵՄ-ին դիմել Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով, ապա պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու պետության կարգավիճակ։

Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասի անցնելու՝ նշված հարցով հանրաքվե անցկացնելը կլինի անիմաստ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, թե Հայաստանի քաղաքացիները կընտրեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։

Դա կլինի անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում ոչ լեգիտիմ։

Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ ճանաչելու Հայաստանի լեգիտիմ իրավունքը տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և իր երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու հարցում։

Ավելին, ես նման մոտեցումը օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունը գործոն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության և գրավչության զարգացմանը։

Կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ այս իմաստով ԵԱՏՄ-ի ներսում աշխատելու բան կա։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել դրա վրա։

Մյուս կողմից, պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկա հարաբերություններում չկան որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ի ներսում և շրջանակներում մեր հարաբերությունների կարգավիճակին։

Հայաստանը ելնում է նրանից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ ԵԱՏՄ անդամների փոխգործակցությունը երրորդ գործընկեր երկրների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։

Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ անդամ պետությունների իրավահավասարության և փոխշահավետ գործնական համագործակցության հետագա զարգացման օգտին։

ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն մենք կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։ Հենց դրանում ենք մենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ