Ուղիղ եթեր
Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:46 06-08-2026

«Հրապարակ». Մեղրին կարևոր է` չի կարելի «պռավալ տալ. Կենաց մահու կռիվ ենք տալու»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։

Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։
Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:
Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին