Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:00 03-08-2026

Քանի Նիկոլ Փաշինյանը կա, պատերազմի վտանգն էլ կա. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը չստանա անհրաժեշտ քաղաքական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կարող է տեղի ունենալ «աղետաբեր պատերազմ»։ Հայտարարությունը լայն քննարկումների առիթ դարձավ՝ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների շրջանում ստանալով տարբեր գնահատականներ։

Իշխանական կողմը այն ներկայացրել է որպես անվտանգության հնարավոր ռիսկերի մասին նախազգուշացում, մինչդեռ ընդդիմադիր շրջանակների մի մասը պնդել է, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել հասարակության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք հավատո՞ւմ են պատերազմի հնարավոր վտանգի մասին հայտարարություններին, թե՞ դրանք գնահատում են որպես նախընտրական քարոզչության մաս։

Քաղաքացիներից ոմանք կարծիք են հայտնել, որ պատերազմի վտանգի մասին խոսակցությունները կարող են օգտագործվել հասարակության շրջանում վախ առաջացնելու համար։

«Իհարկե, սարսափ են մտցնում ժողովրդի մեջ, որ իրենց համար հեշտ լինի։ Ցանկացած պահի կա պատերազմի վտանգ, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,– նշել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ հասարակության մեջ չպետք է ատելություն և լարվածություն տարածվի։

«Չի կարելի ժողովրդին իրար դեմ հանել։ Բոլորս նույն ժողովուրդն ենք, քրիստոնյա մարդիկ ենք։ Պետք է խաղաղություն լինի, պետք չէ միմյանց նկատմամբ ատելություն տարածել»,– ասել է քաղաքացին։

Քաղաքացիներից ոմանք ընդգծել են, որ խաղաղությունը կարևոր է, սակայն այն պետք է ձեռք բերվի արժանապատիվ պայմաններով։

«Խաղաղության երկու տեսակ կա․ կամ դու խաղաղությունը ազնվորեն ես ձեռք բերում, կամ ստրկային վիճակում։ Մեր ժողովուրդը պետք է թասիբով լինի»,– նշել է հարցվածներից մեկը։

Հարցման ընթացքում քաղաքացիները նաև անդրադարձել են երկրի սոցիալական և ներքաղաքական խնդիրներին՝ խոսելով արտագաղթի, աշխատանքի, երիտասարդների ապագայի և պետական կառավարման վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին։ Ոմանք նշել են, որ իշխանությունների նկատմամբ վստահությունը նվազել է, իսկ մյուսները կոչ են արել սպասել հետագա զարգացումներին և գնահատել նոր քաղաքական իրավիճակը։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ